Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին անուղղակի բանակցությունները դժվար էին, բայց օգտակար՝ կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու … Read more

ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը

Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ … Read more

Իրան-ԱՄՆ բանակցությունները բարդ էին, սակայն օգտակար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային բարդ և միաժամանակ օգտակար է գնահատել միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումն օգտակար էր՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունների լուծման ողջամիտ ու իրատեսական ուղիներ գտնելու համար: X սոցցանցում կատարված գրառման մեջ նա ընդգծել է, որ Իրանը վճռականորեն տրամադրված է պաշտպանել միջուկային էներգիայի … Read more

Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջևանով. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջևանով։«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»․ հիշո՞ւմ եք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս հայտարարությունը:Առնվազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների մասով այս սցենարն այսօր կյանքի է կոչվում «գետնի վրա»:Ս.թ. ապրիլին Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաևի և … Read more

Իրանի 4 քաղաքացի Ադրբեջան է մտել

Խուդաֆերինի կամրջով Իրանի 4 քաղաքացի Ադրբեջան են մտել։  Ըստ տեղի լրատվամիջոցների՝ սահմանապահների մոտենալուն պես նրանցից մեկը նետվել է Արաքս գետը, մյուս երեքը փորձել են փախչել, բայց չի հաջողվեթ. նրանց ձերբակալվել են Իրանում։  Արաքս գետ նետված անձին գտնելու համար որոնողական աշխատանքներ են տարվում։

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի … Read more

Անդրադարձ է կատարվել Ֆարս նահանգի հետ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Մայիս 10,2025 22:45 Շիրազ աշխատանքային այցի շրջանակում դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆարս նահանգի հետ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Կողմերը կարևորել են ապակենտրոնացված փոխգործակցությունը՝ այդ ուղղությամբ նախանշելով համագործակցային մի շարք ծրագրեր: ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների … Read more

Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ … Read more

ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին, հաղորդում է IRNA-ն։ Նա նշել է, որ բանակցությունները տեղի կունենան Օմանում։ «Բանակցություններն առաջ են շարժվում, և որքան շատ առաջընթաց գրանցենք, այնքան շատ խորհրդակցություններ կպահանջվեն։ Պատվիրակություններին ավելի շատ ժամանակ է պետք բարձրացված հարցերը քննարկելու համար։ Սակայն կարևորն … Read more

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, … Read more