Հարևանների միջև վեճեր՝ ինչպե՞ս պաշտպանել ձեր իրավունքները

Որպես կանոն հարևանները պետք է փոխադարձ հարգանք ցուցաբերեն իրար նկատմամբ։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն սահմանում է հարևանների միջև հարաբերությունները՝ աղմուկից և հոտից մինչև ծառերի ճյուղերն ու ցանկապատի կառուցումը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.3-225.10 հոդվածները սահմանում են հարևանների իրավունքներն ու պարտականությունները։ Ի՞նչ է հարևանային գույք Օրենսգրքի 225.3-րդ հոդվածի … Read more

Ամուսնության ընթացքում ձեռքբերված գույք՝ ինչպե՞ս տարբերել համատեղը անձնականից

Որպես կանոն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը համարվում է նրանց համատեղ սեփականություն։ Սակայն շատերը չգիտեն, որ օրենքը սահմանում է բացառություններ, երբ գույքը մնում է ամուսիններից մեկի անձնական սեփականությունը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է ամուսինների համատեղ և անձնական գույքի տարբերակման կանոնները։ Համատեղ սեփականություն Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի … Read more

Եթե 10 տարի անընդմեջ տիրապետել եք որևէ անշարժ գույք՝ ո՞ր 4 պարտադիր պայմանների դեպքում կդառնաք այդ գույքի սեփականատերը

Որպես կանոն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու համար պետք է գույքը ձեռք բերել օրինական ձևով։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականություն՝ ձեռքբերման վաղեմության ուժով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածները սահմանում են տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության … Read more

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսվում է պատասխանատվություն՝  Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 5 միավոր: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ … Read more

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Iravaban.net-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։  1) դիմում-հարցաթերթ. 2) օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը. 3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր). 4) ծննդյան վկայականը և դրա պատճենը. 5) ամուսնության վկայականը և դրա պատճենը. 6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը. 7) իր զավակի ծննդյան վկայականը … Read more

Ե՞րբ է կատարվում հարկի վճարումը, և ի՞նչ կանոններ են կիրառվում վճարման ժամանակ սխալի դեպքում

Iravaban.net-ը ներկայացնում է հարկերի վճարման կարգն ու ժամկետները, որոնք սահմանվում են Հարկային օրենսգրքի 18-րդ հոդվածով։ Ե՞րբ է կատարվում հարկի վճարումը Հարկի վճարումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև կանխավճարների տեսքով` մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը): Հարկի (այդ թվում՝ կանխավճարի) վճարման ժամկետները սահմանվում են Օրենսգրքի հատուկ մասով` յուրաքանչյուր հարկատեսակի գծով առանձին: … Read more

Օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների բնակության պայմանների բարելավում․ հանրային քննարկման է դրվել կառավարության նոր նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիգծը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է լրացում կատարել 2005 թվականի դեկտեմբերի … Read more

«Պատիվ ունեմ» ծրագրի արտոնությունները և հնարավորությունները

Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների համար ստեղծված «Պատիվ ունեմ» ծրագիրը համատեղում է բարձրագույն կրթությունն ու զինվորական ծառայությունը՝ առաջարկելով ինչպես սոցիալական արտոնություններ, այնպես էլ մասնագիտական և ծառայողական առաջընթացի հստակ հեռանկարներ։ Ծրագրի հիմնական նպատակը բարձր կրթություն ունեցող սպայական կազմի համալրումն է և երիտասարդների ներգրավումը պետական կարևորագույն համակարգերից մեկում՝ զինված ուժերում։ Iravaban.net-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Ովքեր կարող են … Read more

Նոր կարգավորումներ անշարժ գույքի ոլորտում․ առաջարկվում է հաստատել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, … Read more

2026 թվականի հունիսի 1-ից դեկտեմբերի 30-ը  աջակցություն կտրամադրվի կոնյակի սպիրտներ  արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

Iravaban.net –ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոինիսի 27-ի N 971-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Էկոնոմիկայի նախարարությունը նախագծի ընդունմամբ ակնկալում է տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող … Read more