Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» հանդիպում են ունեցել | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի ֆորումի շրջանակներում «ոտքի վրա» զրուցել են իրար հետ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նախագահը այսօր Դավոսի ֆորումում ներկայացրել է ̀«Խաղաղության խորհուրդ»-ը։ Միջոցառմանը մասնակցել են նար Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Երկուսն էլ ստորագրել են «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը», որը հանդիսանում է դրա հիմքը։

«Փորձել են առևանգել արցախցի փաստաբանի երեխային» Ռոման Երիցյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է` փորձել են առևանգել արցախցի իր փաստաբան գործընկերներից մեկի անչափահաս որդուն: Երբ երեխան իր բնակության վայրից դուրս է եկել, որ գնա պարապմունքի, շքամուտքի մոտ նրան է մոտեցել մի մեքենա, մեջից դուրս է եկել վարորդն ու փորձել երեխային համոզելով նստեցնել մեքենա: Վարորդն ասել է, թե մայրը տեղյակ է, իրենք գնալու են քաղցրավենիքներ … Read more

Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են | ՄԱՄՈՒԼ.ամ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսօր Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։     Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

«Պետական մարմիններից պահանջել եմ հարցի անհապաղ ուսումնասիրություն»․ Անահիտ Մանասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պետական մարմիններից պահանջել եմ, որ եթե վիրահատությունն անհապաղ պետք է տեղի ունենա, բնականաբար դա պետք է կազմակերպվի սահմանված ձևաչափով, և եթե չեմ սխալվում, պետական մարմիններն այդ ուղղությամբ աշխանքներ են իրականացրել, և պետք է որ լինեն արդյունքներ։ Այդ մասով ես էլ եմ միջամտել, պահանջել պետական մարմիններից՝ անհապաղ հարցի ուսումնասիրություն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ … Read more

«Օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել ՀՀ-ում գնումների գործընթացին․ սա պետք է քննարկել ԱԺ-ում»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին, այն պարզ պատճառով, որ թվային ֆիլտրը չի աշխատելու, այդ թվում գնումներին չեն կարող մասնակցել այն իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը օֆշորային ընկերություններ են»,- այս մասին կառավարության նիստում «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այսնինքն՝ այն ընկերությունները, որի բեժնետերերը բացահայտված չեն, ուղղակի չեն կարողանալու մասնակից լինել։ … Read more

«ՀՀ-ում մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների». Թագուհի Ղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իմ և պարոն Գաբրիելյանի առաջ քաշած նախագծով առաջարկում ենք, որ Մայր Աթոռին պատկանող հուշարձանները ավելի պաշտպանված լինեն՝ հենց մայր Աթոռի սեփականության տիրույթում մնալու տրամաբանության մեջ: Մենք կարծում ենք, որ Մայր աթոռին պատկանող հուշարձանները, եկեղեցիները պետք է մնան Մայր Աթոռի մոտ, պետք է դրանց օտարումը կամ սեփականության փոփոխումը հնարավորինս բարդացված և նույնիսկ անհնար դառնա»,- Խորհրդարանական ճեպազրույցների … Read more

«Մենք մեր սեփական «միշիկը» չունենք և չենք ուզում ունենալ, որ մտնի ծրարով փող տա պաշտոնյաներին»․ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեծ ճիգեր չպահանջվեցին»,– ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե՝ ինչպիսի՞ ճիգեր պահանջվեցին՝ գնալու «խիզախ քայլի» և տարեվերջին 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար։      «Այդ երեք միլիարդ դրամը գոյացել է նաև նախկինում ձեր և ձեր շրջապատի մարդկանց՝ հարկերից խուսափելու դեմ պայքարի մեխանիզմի գործարկման շնորհիվ: Դրա համար … Read more

«Վազգեն Սարգսյանի գնդակահարությունը Աստծո հրաշք համարող հոգևորականի՞, թե՞ «Բենթլի Սամոյի» միջոցով եք բարենորոգում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դուք ուղիղ միջամտություն եք իրականացրել եկեղեցու ներքին գործերին, ինչն օրենքի խախտում է»,- ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերին։ «Բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից իմանում ենք, որ նախընտրական քարոզչություն են անում․․․ Մենք չենք ենթադրել, որ Եկեղեցին պետք … Read more

«Պղծելով ՊՆ ուղարկած ծաղկեպսակը՝ ճիշտ ծառայություն չեն մատուցում»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հնարավորություն ունենք պատշաճ կազմակերպել և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի համար նվիրաբերած զոհերի հիատակին»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշտակի օր հռչակելու մասին օրենքի ընդունմանը։ Նախարարը հավելեց, որ կարևոր է համարում ընդգծել․ «Չգիտեմ ինչ պատճառներով նախկինում «Եռաբլուրում» կազմակերպվել են ակցիաներ, և, նաև, … Read more

Նարեկ Սամսոնյանը կտեղափոխվի հիվանդանոց | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ը թույլատրել է արդեն 13 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների և անհրաժեշտության դեպքում վիրահատվելու նպատակով:      Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, տեղեկացնում է «168»-ը: