Մահացել է Ռոբերտ Նազարյանը | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հրապարակ»-ը գրում է, որ մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 17․00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։     Ռոբերտ Նազարյանը 70 տարեկան էր։

Ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱրմԼուր»-ը գրում է. «Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։ Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենն ու իր ազգական Վարուժան Յոլյանը, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը եւ առանձնատունը կիսելու թեման այնքան … Read more

«Դերասանություն է». Տավրոս Սափեյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Տեր Հայկին չթողեցին պատարագ մատուցել. դուք տեղյա՞կ եք»,- Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց հարց ուղղվեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին: Նա պատասխանեց. «Դերասանություն է: Տեր Հայկը ստից հրահանգով առավոտյան եկել է ստեղ, որ միջադեպ ստեղծի, բայց ինքը պատկառելի մարդ ա, չի կարացել սարքածին գնա առաջ, դրա համար հետո գնացել էստեղից»:

«Թալինում կարգալույծ քահանան է պատարագ մատուցելու, ես՝ Մաստարայում՝ Հայոց Հայրապետի անունը բարձրաձայնելով». Տեր Հայկ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խոսակցության ընթացքում Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկը «Նյուզ»-ի հարցին, թե դո՞ւք եք պատարագը մատուցելու, պատասխանեց, որ դեռ հայտնի չէ: Իսկ մարզպետի հետ խոսակցությունից հետո Տեր Հայկը «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնեց. «Ես պիտի գնամ Մաստարայում մատուցեմ պատարագ և Հայոց Հայրապետի անունը բարձրաձայնելով, որովհետև իմ ամբողջ կյանքի ճանապարհը Վեհափառ … Read more

Ավտովթար Վայոց ձորում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։ Ճանապարհը ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով … Read more

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը | ՄԱՄՈՒԼ.ամ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստիում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0: Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր արտահերթ նիստը և լքել դահլիճը:

Ավտովթար՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին․ կան վիրավորներ, 1 զոհ | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 2 հոգու, … Read more

«Ասուլիս կտամ». Դիանա Գասպարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, այսօրվա դատական նիստից հետո, չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: «Իմ խոստացած ասուլիսը կտամ, խնդրում եմ հիմա եղանակային պայմանները հաշվի առնել»,- ասաց նա:

Խոշոր հրդեհ՝ Արալեզ գյուղում | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 07:50-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արալեզ բնակավայրում տուն է այրվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի հարևան շինություններ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Խանջյան փողոցի տներից մեկում առաջացած կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները կարողացեկ են կանխել կրակի … Read more

Առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևան քաղաքում՝ Հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն: Եղանակը Երևանում Հանրապետության տարածքում` Հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։     Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 22-ի ցերեկը, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու … Read more