«ՀՀ-ում մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների». Թագուհի Ղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իմ և պարոն Գաբրիելյանի առաջ քաշած նախագծով առաջարկում ենք, որ Մայր Աթոռին պատկանող հուշարձանները ավելի պաշտպանված լինեն՝ հենց մայր Աթոռի սեփականության տիրույթում մնալու տրամաբանության մեջ: Մենք կարծում ենք, որ Մայր աթոռին պատկանող հուշարձանները, եկեղեցիները պետք է մնան Մայր Աթոռի մոտ, պետք է դրանց օտարումը կամ սեփականության փոփոխումը հնարավորինս բարդացված և նույնիսկ անհնար դառնա»,- Խորհրդարանական ճեպազրույցների ծամանակ ասել է ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը: «Վերջին ամիսներին քաղաքականացված լինելու պատճառով Մայր Աթոռի փաստացի ներկայացուցիչների կողմից որոշ ազդակներ ենք ստանում, բայց միայն դա չի պատճառը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նաև ուսումասիրել են միջազգային փորձը և տեսել, որ կրոնական մշակութային արժեքները առանձնակի պաշտպանության կարիք ունեն պետությունների կողմից: «Այս ոլորտը բավականաչափ կարգավորված չէ Հայաստանում: ՀՀ-ում հուշարձանների պահպանության և մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների»,- հավելել է նա:

Leave a Comment