«Հնարավորություն ունենք պատշաճ կազմակերպել և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի համար նվիրաբերած զոհերի հիատակին»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշտակի օր հռչակելու մասին օրենքի ընդունմանը։
Նախարարը հավելեց, որ կարևոր է համարում ընդգծել․ «Չգիտեմ ինչ պատճառներով նախկինում «Եռաբլուրում» կազմակերպվել են ակցիաներ, և, նաև, օրինակ, ՊՆ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակը ջարդել ու տրորել։ Պղծելով ծաղկեպսակը՝ ճիշտ ծառայություն չեն մատուցում։ Եթե յուրաքանչյուրը պատշաճ մնա իր տեղում, ապա կառավարությունն իր պարտքը կկատարի և կայցելի համապատասխան վայրեր»։