«Պետական մարմիններից պահանջել եմ, որ եթե վիրահատությունն անհապաղ պետք է տեղի ունենա, բնականաբար դա պետք է կազմակերպվի սահմանված ձևաչափով, և եթե չեմ սխալվում, պետական մարմիններն այդ ուղղությամբ աշխանքներ են իրականացրել, և պետք է որ լինեն արդյունքներ։ Այդ մասով ես էլ եմ միջամտել, պահանջել պետական մարմիններից՝ անհապաղ հարցի ուսումնասիրություն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական խնդրի և վիրահատության անհրաժեշտության վերաբերյալ դիտարկմանը։
Հարցին, թե ինչու ՄԻՊ-ը չի այցելում Սամսոնյանին, Մանասյանը նշեց․ «ՀՀ-ում 2025 թվականին հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ։ ՄԻՊ-ը այցեր պետք է իրականացնի բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լրազորություններին վերաբերելի տեղեկատվություն ստանալու համար»։