Ինտերի երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածք է ստացել Լիվերպուլի դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Լիվերպուլին» (0-1)։ Միլանյան գրանդի կազմում արդեն առաջին խաղակեսի միջնամասում եղավ երկու հարկադրված փոփոխություն։ Նախ, վնասվածքի պատճառով 11-րդ րոպեին խաղադաշտից հեռացավ Հական Չալհանօղլուն, ապա 20 րոպե անց նույն ճակատագրին արժանացավ Ֆրանչեսկո Աչերբին։ Թուրք կիսապաշտպանի մոտ, ըստ նախնական տեղեկությունների, ախտորոշվել է մկանային … Read more

Առհասարակ դժվար է հասկանալ և ընդունել նման որոշումները. Մխիթարյանը՝ Լիվերպուլի դեմ խաղի մասին

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Լիվերպուլին» (0:1)։ ​Խաղից հետո հանդիպման վերաբերյալ կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ ​«Ցավալի է պարտվել այսպես՝ 11-մետրանոցի պատճառով։ Առհասարակ, դժվար է հասկանալ նման 11-մետրանոցները, դժվար է ընդունել, երբ ամբողջ խաղն անցել … Read more

🎥 ՉԼ․ Ինտերը տանը զիջեց Լիվերպուլին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին» և պարտություն կրեց նվազագույն՝ 0։1 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում․ 88-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «մերսիսայդցիների» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։ «Ներաձուրիների» կազմում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։ Հայ … Read more

Պրոֆեսորը վերադարձավ. Մխիթարյանը պատրաստ է Լիվերպուլի դեմ մեծ ճակատամարտին

Միլանի «Ինտերը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ այսօրվա կարևորագույն հանդիպմանը։ Ըստ իտալական մամուլի՝ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նախատեսում է կադրային փոփոխություններ կատարել մեկնարկային կազմում՝ վերադարձնելով վետերան Հենրիխ Մխիթարյանին և երիտասարդ հարձակվող Անժ-Յոան Բոնիին։ 36-ամյա հայ կիսապաշտպանը լիովին ապաքինվել է հոկտեմբերին «Նապոլիի» դեմ խաղում ստացած ազդրի վնասվածքից։ Մխիթարյանն արդեն խաղաժամանակ էր ստացել … Read more

Նրա բացակայությունը արդարացի հետևանք է․ Ալիսոնը՝ Սալահի մասին — Armsport.am

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը անդրադարձել է թիմակից Մոհամեդ Սալահի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ եգիպտոսցի հարձակվողը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակից՝ գլխավոր մարզիչ Առնե Սլոտի և ակումբի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո։ Բրազիլացի դարպասապահը նշել է, որ Սալահի բացակայությունը տրամաբանական է ստեղծված իրավիճակում. «Այն, որ Սալահը հասանելի չէ խաղի համար, նրա կատարած … Read more

Ո՞վ ում «գցեց ավտոբուսի տակ». Սլոտը բացում է փակագծերը Սալահի հետ կոնֆլիկտում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ինտերի» դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսի հիմնական թեման Մոհամեդ Սալահի բացակայությունն էր և նրա վերջին աղմկահարույց հայտարարությունները։ Սլոտը հաստատել է, որ եգիպտոսցի հարձակվողը չի մեկնել Միլան և չի մասնակցի հանդիպմանը։ «Մենք նրան տեղեկացրել ենք, որ նա չի մեկնում մեզ հետ: Դա եղել … Read more

Սլոտի կոշտ պատասխանը Սալահին․ հրապարակվել է Լիվերպուլի հայտացուցակը — Armsport.am

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ «Կարմիրների» կազմում Միլան են մեկնել 19 ֆուտբոլիստներ, սակայն նրանց թվում բացակայում է եգիպտոսցի հարձակվողը։ Ենթադրվում է, որ նման որոշումը կապված է Սալահի վերջին հայտարարությունների հետ, որոնք վերաբերում էին … Read more

Ո՛չ Ալվարեսը, ո՛չ Քեյնը. Բարսելոնան տրանսֆերային նոր թիրախ ունի — Armsport.am

«Բարսելոնայի» առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ 2026 թվականին թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող գտնելը։ Վերջին շաբաթներին «կապտանռնագույնների» անունը կապվում էր այնպիսի առաջատար հարձակվողների հետ, ինչպիսիք են Հարրի Քեյնը («Բավարիա») և Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»): Միաժամանակ, լրագրող Ռուդի Գալետիի տեղեկություններով՝ Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» թեկնածուների ցանկում է։ «Մարտինեսը դարձել է «Բարսելոնայի» մարզական … Read more

🎥 Իտալիայի Գավաթ․ Մխիթարյանի Ինտերը ջախջախեց Վենեցիային — Armsport.am

Իտալիայի Գավաթի խաղարկության 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում «Ինտերը» մրցեց «Վենեցիայի» հետ։ Միլանյան ակումբը տպավորիչ խաղ ցուցադրեց՝ առավելության հասնելով խոշոր՝ 5։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին Անդի Դիուֆի կողմից։ Ընդամենը երկու րոպե անց Ֆրանչեսկո Էսպոզիտոն կրկնապատկեց այն, իսկ 34-րդ րոպեին Մարկուս Թյուրամը հաշիվը դարձրեց 3։0։ «Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով … Read more

Ինտերի մեկնարկային կազմը Վենեցիայի հետ խաղում — Armsport.am

Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակիչում Միլանի «Ինտերը» կհանդիպի «Վենեցիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։ «Ներաձուրիները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով․ Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և ընդգրկված է փոխարինողների ցուցակում։