Սլոտի կոշտ պատասխանը Սալահին․ հրապարակվել է Լիվերպուլի հայտացուցակը — Armsport.am

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

«Կարմիրների» կազմում Միլան են մեկնել 19 ֆուտբոլիստներ, սակայն նրանց թվում բացակայում է եգիպտոսցի հարձակվողը։ Ենթադրվում է, որ նման որոշումը կապված է Սալահի վերջին հայտարարությունների հետ, որոնք վերաբերում էին թիմում իր դերին, ինչպես նաև Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Լիդս Յունայթեդի» դեմ խաղից հետո (3:3) գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հասցեին հնչեցրած քննադատությանը։

Ամբողջական հայտացուցակը՝ ստորև․

Ալիսոն, Գոմես, Վան Դեյկ, Կոնատե, Կերկեզ, Վիրց, Սոբոսլայ, Իսակ, Մակալիստեր, Բրեդլի, Ջոնս, Էկիտիկե, Մամարդաշվիլի, Ռոբերտսոն, Վուդման, Գրավենբերխ, Նյոնի, Նգումոա, Լաքի

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Leave a Comment