Զարգացումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ պատրաստ ենք ընդունել և սովորել այն, ինչը երբեմն թվում է անսպասելի, անտրամաբանական, աբստրակտ և անհասանելի. Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսն էր

Հոկտեմբերի 4-ին Մատենադարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը։ Միջոցառումը միավորեց հարյուրից ավելի ունկնդիրների՝ լսելու արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, ով հանդես եկավ իր «Tempi Moderni» («Արդի ժամանակներ») խորագրով բանախոսությամբ։ Բանախոսը Հայաստան էր ժամանել հիմնադրամի բարեկամ Վիգեն Ավետիսի հրավերով։ Նա նախկինում ևս մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կայացած հանդիպումներին` որպես … Read more

«Մոտեցում, որից մենք՝ որպես զարգացող երկիր, շատ բան ունենք սովորելու». «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրելում է նախադպրոցական կրթության լավագույն փորձը

«Իմ քայլը» հիմնադրամի և Չինաստանի դեսպանության ու գործընկեր կառույցների արդյունավետ համագործակցությունն արդեն շուրջ մեկ տարի է՝ տալիս է իր շոշափելի արդյունքները։ Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 4–17-ն ընկած ժամանակահատվածում «Կրթվելը նորաձև է» շարժման հինգ մասնակիցներ՝ Տաթևիկ Համբոյանը, Տաթև Չոբանյանը, Նաիրա Ալեքսանյանը, Ալլա Երեմյանը և Անի Ղուկասյանը, Չինաստանում մասնակցում են «Seminar on Kindergarten and Preschool Education … Read more

Պատերազմի մասնակիցներից՝ ստեղծարար ձեռներեցներ. «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրի 3-րդ փուլը մոտեցավ ավարտին

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր»-ը յուրահատուկ հնարավորություն է այն երիտասարդների համար, ովքեր անցել են 44-օրյա պատերազմի փորձությունը, բայց որոշել են շարունակել ապրել, արարել, ստեղծել իրենց, իրենց ընտանիքների և երկրի համար: Ծրագիրն ունի մի քանի փուլ․ շահառուները նախ մասնակցում են մասնագիտական կողմնորոշման ճամբարին, որտեղ ստանում են անհատական խորհրդատվություն՝ իրենց նախասիրությունների, կարողությունների և … Read more

«Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան. «168 ժամ»

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան։ Պետական հավատարմագրումը ստացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամից, որը Կառավարության կողմից լիազորված է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։ «Իմ քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագիրը հավատարմագրումը ստացել է 2024թ. օգոստոսի 12-ին՝ 4 տարով, մինչև 2028թ. օգոստոսի 12-ը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման … Read more

Պետական քաղաքականությունը երիտասարդներին պետք է ուղղորդի դեպի գիտություն ու բարձրագույն կրթություն՝ համոզմունք է հայտնել Ժաննա Անդրեասյանը

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են  ավարտական դիպլոմները: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի … Read more

Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում․ Courrier France 24

Հունիսի 25-ին ֆրանսիական Courrier France 24 պարբերականում հրապարակվել է Orano envoie secrètement des déchets dangereux en Arménie et fait des dons mystérieux à une fondation liée au Premier ministre arménien հոդվածը, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև: Ֆրանսիայի սեփականությունը հանդիսացող Orano միջուկային ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել դեպի Հայաստան, որտեղ այն … Read more

Միջազգային աշխատաժողովում Աննա Հակոբյանը կիսվեց իր անձնական պատմությամբ` անդրադառնալով խաղաղության ձգտման և պահպանման գործում կանանց դերին

Հունիսի 17-ին և 18-ին  միջազգային դիվանագիտության կենտրոն համարվող Վիեննայում տեղի ունեցավ Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի (Summit of First Ladies and Gentlemen Global Platform) կողմից կազմակերպված «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։ Միջոցառումը կայացավ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի և Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ … Read more