Անոմալ շոգի պատճառով Էյֆելյան աշտարակն ու Փարիզի խոշոր թանգարանները կփակվեն ավելի վաղ
Փարիզի Էյֆելյան աշտարակը շաբաթ և կիրակի օրերին փակվում է սովորականից շուտ՝ տեղի ժամանակով արդեն 16:00-ին՝ 00:45-ի փոխարեն, հայտնել է Le Figaro-ն։ Տեսարժան վայրի օպերատորը նման որոշում է ընդունել օդի անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով։ Նմանատիպ միջոցներ են սահմանվել նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի խոշոր թանգարաններում։ Լուվրը մինչև ներառյալ երկուշաբթի կփակվի 16:00-ին, իսկ Օրսեի թանգարանը՝ մինչև չորեքշաբթի ժամը 17:00-ը։ … Read more