Պապոյանն ու ԱՄԷ-ի էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարը քննարկել են տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները
Ռիադում հանդիպեցի Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրիի հետ։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Քննարկեցինք Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։ Հրավիրեցի էմիրաթցի գործընկերոջս մասնակցել Հայաստանում նախատեսվող զբոսաշրջային միջոցառումներին և ներկայացրեցի ներդրումային հնարավորությունները՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ագրոբիզնեսի և կրթության ոլորտներում։ … Read more