Մատենադարանի հավաքածուները համալրվել են արժեքավոր ձեռագրերով, հմայիլներով և գրքերով
«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է Մատենադարանի հավաքածուները համալրվել են արժեքավոր ձեռագրերով, հմայիլներով և գրքերով: Առլեթ Էսքանդարին Մատենադարանին է ընծայաբերել Էլվիրա Թադևոսյանին և Արտավազդ Աղաբեկյանին պատկանող մեկ ձեռագիր ժապավինաձև հմայիլ (17-րդ դարի վերջ, գրիչ՝ Նիկողաոս երեց), և 1718 թվականի մեկ տպագիր ժապավինաձև Հմայիլ: Վիեննայից Մարգարիտ Պատմագրեանը նվիրաբերել է մեկ արժեքավոր ձեռագիր (Ժողովածու, 19-րդ դարի երկրորդ կես): … Read more