Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների էլեկտրոնային համակարգում խնդիրների դեպքում զանգեք 114. ԱՍՀՆ

Նոր գործարկված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում որոշ դեպքերում կարող են առաջանալ տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Եթե այս գործընթացների հետ կապված բախվել եք որևէ խնդրի, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել benefits@mlsa.am էլեկտրոնային հասցեին»,- ասված է հաղորդագրությունում։