Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը

Ամեն տարի  հուլիս ամսվա երրորդ կիրակին հանքարդյունաբերական ոլորտի համար նշանավորվում է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրով, որը մեծ շուքով նշվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և համայնքի մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկեցին հուլիսի 17-ին, Քաջարանի արվեստի դպրոցի մեծ դահլիճում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո՝ «Արամ Խաչատրյան» տրիոյի կատարմամբ։ Քաջարանի նորաբաց մարզադաշտում հաջորդ երեկոյան, հուլիսի 18-ին … Read more

Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը. ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ

Հուլիս 15,2025 11:16 ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Կապանում իրականացնում է պատանի երկրաբան ամառային դպրոց ճամբարը, որը կօգնի առաջիկայում ֆակուլտետը համալրել նոր ուսանողներով։ 3 օր շարունակ 33 պատանի երկրաբան Սյունիքի գրեթե բոլոր համայնքներից հնարավորություն կունենա ավելի մոտ լինել մասնագիտությանն ու առավել մանրամասն ծանոթանալ նրբություններին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Համաձայն … Read more

Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ շահաբաժին՝ սկսած 2022 թվականից. Փաշինյան

Հուլիս 03,2025 12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից։ … Read more

ՄԻՊ-ն ամփոփում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ տեսչական մարմիններից ստացված պարզաբանումները

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ տեսչական մարմիններից ստացված պարզաբանումներըՀիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին: Ի … Read more

«Ուժեղացնել կրթությունը, կրթության միջոցով՝ տնտեսությունը». ԶՊՄԿ-ն եւ ԵՊՀ-ն հուշագիր ստորագրեցին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ Երեւանի պետական համալսարանի կրթական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Կողմերի միջեւ ստորագրված հուշագրով ուսանողները մասնագիտական պրակտիկաներ կանցկացնեն ԶՊՄԿ արտադրությունում եւ լաբորատորիաներում, ԶՊՄԿ մասնագետները դասախոսությունների եւ հանդիպումների միջոցով կմասնակցեն ԵՊՀ կրթական ծրագրերին, ուսանողների գիտահետազոտական մշակումների մրցույթներ կանցկացվեն։ Հուշագրով նախատեսվում է նաեւ գիտապրակտիկ լաբորատորիա հիմնել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի՝ շուրջ 355 քմ մակերեսով … Read more