Արտակարգ դեպք Երևանում. աղբատարը բախվել է էլեկտրալարերին, վնասվել են մեքենաներ. տուժածներ չկան

13 Նոյեմբերի, 2025 Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի … Read more

Հրդեհ Երևանում․ ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի թիվ 18 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական … Read more

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը։ Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը», Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել Եվրանեսթի ղեկավարությանը, որում նշել է, որ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին … Read more

Երևանում տղամարդը սպառնում է իրենց ցած նետել

Երևանում տղամարդը բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի լուսային կայաններից մեկի վրա և սպառնում է ցած նետվել։ Տեղում փրկարար ծառայության աշխատակիցները բանակցություն են վարում նրա հետ։ Այս պահին ոստիկանները փորձում են պարզել տղամարդու ինքնությունը, ըստ լրագրող Գագիկ Շամշյանի՝ անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ է։