Հրդեհ Երևանում․ ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի թիվ 18 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեխսպասարկման կետում չշահագործվող, սակայն վերանորոգվող «Nissan Sentra» մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

 

 

Leave a Comment