Ղազախստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան • Tribune.am

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը: Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Բաքվում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը և TRIPP նախագիծը

Ապրիլի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Հանդիպմանը գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, ներդրումային, էներգետիկ, կանաչ էներգիայի և այլ ոլորտներում, և ընդգծվել … Read more