Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը – Live News

Մայիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Օրակարգում ներառված է մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագծի ներկայացում: Բացման խոսքով հանդես կգա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ հարցը կզեկուցի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԻՔՄ-ն մինչև կես մլն դրամ պարգև է խոստանում՝ դպրոցականներին կամ ուսուցիչներին ստիպողաբար ՔՊ-ի քարոզարշավին տանելու տեղեկության համար

«Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգքր 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները»,-ֆեյսբուքյան էջում գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորումից»(ԻՔՄ) ՀԿ-ի համահիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով. «Անկախ դիտորդ»  դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։ Հավելեմ, … Read more

ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա 3 երեխաները հրել և վայր են գցել իրենց համադասարանցուն

Հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ րենց կողմից սպասարկվող վարչական տարածքում գործող հիմնական դպրոցներից մեկի միջանցքում վայր ընկնելու հետևանքով «Ուսահոդի գլխիկի կոտրվածք» ախտորոշմամբ «Նոր Նորք» առողջության կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ «Հիվանդանոց … Read more