Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում. արխիվի թղթեր, թե անարժեք իրեր․ Արմլուր
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։ ArmLur.am-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով այրվել են նաև կարևոր փաստաթղթեր։ Սակայն Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Արտյոմ Կարապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է շենքի նկուղային սենյակներից մեկում, որտեղ պահվել են դուրսգրման ենթակա հին համակարգիչներ և այլ տեխնիկա։ «Հոսանքի տատանում … Read more