ԵՄ-ը պարտավոր է դադարել լռել, որովհետեւ լռությունը հանցակցություն է. Դավիթ Ֆիդանյան

-Ընդամենը վերջերս մենք ֆիքսեցինք իշխող ռեժիմի կցորդ հանդիսացող դատարանի հերթական ապօրինի որոշումը կապված «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ: Դատարանը հերթական անգամ երկարացրեց նրանց կալանքը՝ այս անգամ երեք ամսով: Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ: Այսօր Հայաստանում կա քաղբանտարկյալ, որն այս պահին գտնվում է հացադուլի մեջ եւ կիրակի օրը տեղեկություն տարածվեց, … Read more

Վստահ հայտարարում եմ՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններն արդեն կեղծված են. քաղաքագետ

-Հացադուլ հայտարարելու Նարեկ Սամսոնյանի որոշումը ճարահատյալ քայլ էր,- այսօր ԵՄ դեսպանության դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Այսինքն՝ ի՞նչ պետք է աներ, նստեր, սպասեր, որ 5 ամիս հետո ընտրություններ լինեին, ինչ-որ բա՞ն փոխվեր…Նա այլ տարբերակ չուներ, ընտրել է իր համար հասանելի պայքարի միակ տարբերակը։ Դա ուղիղ կոչ է նաեւ մեր … Read more

100 հազար զինվոր եվրոպական բանակի համար. սա Բրյուսելի հերթական խելահեղությունն է. Տիերի Մարիանի

«100 հազար զինվոր եվրոպական բանակի համար. սա Բրյուսելի հերթական խելահեղությունն է»։ Եվրախորհրդարանի պատգամավոր Տիերի Մարիանին մեկնաբանել է պաշտպանության հարցերով հանձնակատար Կուբիլյուսի առաջարկը՝ ԵՄ-ի համար 100-հազարանոց բանակ ձևավորելու վերաբերյալ։ «Պաշտպանությունը ազգային իրավասություն է։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի մեզ ներքաշեն մի պատերազմի մեջ, որը մերը չէ», — գրել է պատգամավորը X-ի իր … Read more

Վրաստանի իշխանությունները դեռևս սպասում են Եվրամիության կողմից ներողության կամ բացատրության

Վրաստանի իշխանությունները դեռևս սպասում են Եվրամիության կողմից ներողության կամ բացատրության՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին երկրում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջման փորձին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Հոկտեմբերի 4-ից անցել է երեք ամիս, և ԵՄ-ն դեռևս չի դատապարտում բռնությունը։ Փետրվարի 4-ը կգա, սպասենք, գուցե մինչ այդ մենք առնվազն մեկ հայտարարություն ստանանք … Read more

«Եվրոպական ինտեգրման հետ կապված պարտավորությունների կատարում» ցուցանիշի գծով «6» հնարավոր միավորից SIGMA-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է «0». Արտակ Քյուրումյան

Ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՄ-ին ինտեգրման ջատագովների համար լուր կա։ Լուրը դեռ 2025թ դեկտեմբերի 5-ին էր հրապարակվել։ Ենթադրում էի, որ ԵՄ ինտեգրման կողմնակիցներն այն կօգտագործեն, ՀՀ կառավարության գործունեությունն եվրաինտեգրման տեսակետից բնութագրելու համար, սակայն, հերթական անգամ պարզ դարձավ, որ կամ միջազգային գործընկերների զեկույցները չեն կարդում (ով էդքան կարդալու զահլա ունի), կամ ․․․ … Read more

«Օտար դավեր»… բայց՝ ո՞ւմ կողմից

Երբ Միխեիլ Սաակաշվիլին եւ նրա թիմն իշխանություն էին, նրանք ուղիղ տեքստով տալիս էին այն երկրի անունը, որը, նրանց կարծիքով դավեր էր նյութում Վրաստանի դեմ: Ցանկացած ընդդիմախոսի հարեւան երկրի այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներն անվանում էին «Կրեմլի գործակալ»: Դա անում էին իշխանավորներն անձամբ, ոչ թե՝ միայն իշխանական-մերձիշխանական քարոզչությունը կամ իշխանական արբանյակ կուսակցությունները: Չնայած դա ակնհայտ պարանոյա էր,