Կադաստրի, քաղաքաշինության, պետական եկամուտների կոմիտեների ղեկավարները կվերանշանակվեն

13 Օգոստոսի, 2026 Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 13-ի նիստում ներառված են Սուրեն Թովմասյանին կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում վերանշանակելու մասին, Եղիազար Վարդանյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին, Էդուարդ Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին հարցերը։

Շոշափելի բարեփոխումներ են արվել՝ շինարարական աշխատանքների ֆինանսավորման և կատարման ընթացքն արագացնելու նպատակով. ամփոփել է Քաղաքաշինության կոմիտեի 2025թ. գործունեությունը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականին կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները և ներկայացրել նոր նախաձեռնությունները։  Կապիտալ շինարարական ծրագրեր  Քաղաքաշինության կոմիտեն 2025թ. համակարգել է 101 շինարարական, 71 նախագծային ենթածրագրեր։ Իրականացվել են 20.3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ` 2024թ.-ից 5 մլրդ դրամով ավելի։   Քաղաքաշինական նորմերի մշակում և արդիականացում   … Read more

Քաղաքաշինության կոմիտեում գտել են օդի աղտոտվածության վրա շինարարության գործոնի նվազեցման ձեւը

«Օդի աղտոտվածության վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնող նորմ ենք մշակել, որով սահմանել ենք՝ ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ առավելագույն չափով նվազեցվեն արտանետումները». այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: «Պահանջ է սահմանվել, որ պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն … Read more

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով նույնպես կեղծ օգտահաշիվ է ստեղծվել WhatsApp-ում 

Հունվար 16,2026 17:59 WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ։ Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են … Read more