«Կենտրոն» հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից․ հայտարարություն

«Կենտրոն» ՀԸ գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը գրում է․ «Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ համապետական սփռում ունեցող «Կենտրոն» հեռուստաընկերությունը մարզերից, մայրաքաղաքից, Սփյուռքից հեռախոսազանգեր է ստանում հարցադրումով՝ արդյոք հեռուստաընկերությունը հեռարձակելո՞ւ է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումները։ Ցավում ենք, որ մեր երկրի համար դժվար այս շրջանում նման թեմայով լրացուցիչ մեկնաբանության և պարզաբանման կարիք կա։ Տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողին, … Read more

Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Բանյո քաղաքում՝ «Կիրովական պուրակում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների … Read more

Քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների որակի ապահովման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր։