ՔՊ-ականները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետների հետ քննարկել են կուսակցության կանոնադրական մարմիններում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Արտաքին կապերի պատասխանատու Սարգիս Խանդանյանը, Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը, հանձնաժողովի անդամ Քնարիկ Հարությունյանը, Երիտասարդական կառույցի խորհրդի անդամներ Էլինա Իշխանյանը և Բագրատ Վարդանյանը փետրվարի 4-ին հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների հետ, որոնք Հայաստանում են գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով: … Read more

Վրաստանի ուշացած հրավերը բացառել է ընտրությունների լիարժեք դիտարկման հնարավորությունը․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Վրաստանի իշխանությունների կողմից հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրությունները դիտարկելու հրավերը, որը ստացվել է ընտրություններից մեկ ամսից էլ պակաս առաջ, չի թողնում բավարար ժամանակ վստահելի եւ արդյունավետ դիտարկման համար, նշվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) երեկ տարածած հայտարարության մեջ։ «Թափանցիկ եւ վստահելի ընտրությունների դիտարկումը պահանջում է մանրակրկիտ պատրաստություն եւ ընտրական գործընթացի … Read more

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ում տեղյակ են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասությունների մասին

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), որը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կառույցներից մեկն է, տեղեկացված է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առաջացած հակասությունների մասին և կապ է պահպանում ԵԱՀԿ մասնակից պետությունների հետ, РИА Новости-ի հետ զրույցում նշել է ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Կատյա Անդրուշը։ «ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասությունների մասին։ … Read more