ՔՊ-ականները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետների հետ քննարկել են կուսակցության կանոնադրական մարմիններում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Արտաքին կապերի պատասխանատու Սարգիս Խանդանյանը, Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը, հանձնաժողովի անդամ Քնարիկ Հարությունյանը, Երիտասարդական կառույցի խորհրդի անդամներ Էլինա Իշխանյանը և Բագրատ Վարդանյանը փետրվարի 4-ին հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների հետ, որոնք Հայաստանում են գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ կուսակցության ներկայացուցիչները կարևորել են կուսակցության բոլոր մարմիններում կանանց քաղաքական ներգրավվածության և ակտիվության աճը և դրա ազդեցությունը Հայաստանի քաղաքական մշակույթում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կուսակցության կանոնադրական մարմիններում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կուսակցության ծրագրում, կանոնադրության և էթիկայի կանոնագրքում գենդերային հավասարությունը երաշխավորող դրույթները։

Ընդգծվել է կուսակցության տարածքային կառույցների խորհուրդներում կանանց ներգրավվածության դրական ազդեցությունը համայնքներում կանանց քաղաքական մասնակցության վրա։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև հետագա համագործակցության վերաբերյալ։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment