Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին

Արագածոտնի մարզի Բերքառատ բնակավայրի դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, որը ուսուցիչների հետ մայիսի 13–ին դասերի ժամին գնացել էր ՔՊ–ի քարոզարշավին, հերքում է իր եւ ուսուցիչների կազմակերպված մասնակցությունը քարոզարշավին։ Նա հերքել է նաեւ իր իսկ ղեկավարած դպրոցի ուսուցչուհու պատմածը NEWS.am–ին, որ դպրոցի դասերը կրճատել են, որ գնան Ծաղկահովիտ ՔՊ քարոզարշավին, եւ որ Գազելը նրանց տրամադրել է «շրջկենտրոնը»։ Բերքառատի … Read more

ԱՄՆ-ում դպրոցի վրա հարձակման հետևանքով վիրավորներ կան

Վաշինգթոն նահանգի Տակոմա քաղաքի դպրոցի վրա հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել, հաղորդում է New York Post-ը՝ հղում կատարելով հրշեջ ծառայությանը: Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումը կատարել է աշակերտներից մեկը՝ դանակով: Վիրավորների թվում են հինգ դպրոցականներ և անվտանգության մեկ աշխատակից։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել աշակերտների միջև վեճի … Read more

«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի նախագծերը։ Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև Հայաստանի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։ Գործող «Նախնական զինվորական … Read more

Ո՞վ ես դու․ Իմ մասին խոսելիս հիշի՛ր՝ ով եմ ես և ով ես դու (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Ահազանգ․Կոկորդիլոսագետ համայնքապետի հակաիրավական քայլերը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հրուշակագործների համահայկական միավորում» ՀԿ նախագահ Արփինե Խաչատրյանը։  Հարցազրույցը՝ տեսանյութում

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում ավագ դասարանի պատանիները ծեծել են միմյանց

Ապրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների … Read more

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում

Ապրիլի 17-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում  վիճաբանություն է տեղի ունենում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։45-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ … Read more

Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել եւ վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում։ Իշխանականները, հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ, «դրոշակ» դարձրած՝ ծածանում են վերանորոգված, հիմնանորոգված դպրոցների, մանկապարտեզների լուսանկարները։ Մինչդեռ պարզվում է, … Read more

Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է եղել․ 16 տուժած կա – Live News

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցներից մեկում զինված հարձակում է եղել, կրակոցների հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի։ Ըստ ԶԼՄ-ների՝ կրակողը դպրոցի 18-ամյա նախկին աշակերտ է։ Նա ինքնասպան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված տղամարդը մտել է դպրոցի տարածք և հրացանից կրակ բացել։ Հաղորդվում է նաև աշակերտներին պատանդ վերցնելու մասին։ … Read more

Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցում աշակերտներից մեկի մայրը ապտակել է մեկ այլ աշակերտի, ով պարբերաբար դպրոցում ծաղրել է իր որդուն

Ապրիլի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա … Read more