Փաշինյանը դեսպանների հետ քննարկել է ՀՀ–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների … Read more

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինք

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։ Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի … Read more

Հայկ Մամիջանյանը խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մարտի 17-ին հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հայկ Մամիջանյանը հյուրերին դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարն … Read more