Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են կատարվել – Live News

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ են արվել Գրիգոր Ներսիսյանը և Գուրգեն Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։ Ըստ հրապարակված որոշումների՝ Գրիգոր Ներսիսյանը 2026 թվականի փետրվարի 24-ից կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝ Գուրգեն Եղիազարյանը 2026 թվականի փետրվարի 16-ից կդադարեցնի իր լիազորությունները Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

«Ես անձամբ տեղյակ չեմ այդ գրառումների մասին». Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավարը՝ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի գրառումների մասին. «Հրապարակ»

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայությունն իր ձեռքին դարձրել է գործիք` անձնական հաշիվներ մաքրելու, հակառակորդների դեմ կոմպրոմատներ հավաքելու եւ մարդկանց անձնական կյանքի մանրամասները հրապարակայնացնելու համար: Օրեր առաջ նա սրբազաններից մեկի մասին գրառում արեց Ֆեյսբուքում, թե սրբազանը կենակցում է, իր իսկ տերմինով` «դոմփում» է իր քեռակնոջը: Հաջորդիվ նույնաբովանդակ գրառմամբ հանդես եկավ Փաշինյանի կինը` Աննա … Read more