Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են կատարվել – Live News

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ են արվել Գրիգոր Ներսիսյանը և Գուրգեն Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։ Ըստ հրապարակված որոշումների՝ Գրիգոր Ներսիսյանը 2026 թվականի փետրվարի 24-ից կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝ Գուրգեն Եղիազարյանը 2026 թվականի փետրվարի 16-ից կդադարեցնի իր լիազորությունները Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp-ում

WhatsApp հավելվածում բացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի անունով կեղծ օգտահաշիվ։ Գուրգեն Եղիազարյանի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։ Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են … Read more