ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, սակայն մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմամբ՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։  

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ համաձայնություն տալու հանգամաքը բավարարել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությանը։ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել երկու միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս պահի դրությամբ քննարկվել է միայն առաջին … Read more

Նարեկ Կարապետյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ԿԸՀ որոշմամբ

Քիչ առաջ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այդ մասին հաղորդում է ԿԸՀ-ի մոտ գտնվող «Փաստինֆո»-ի թղթակիցը։

Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը … Read more

Ովքե՞ր կլինեն նոր խորհրդարանում. պատգամավորների կազմն արդեն հայտնի է

Հայաստանի նոր խորհրդարանի կազմը պաշտոնապես հայտնի է, սակայն գործընթացն ուղեկցվում է աղմկահարույց իրավական զարգացումներով և ինքնաբացարկներով: Այս տեսանյութում ներկայացնում ենք մանդատ ստացած պատգամավորների ցանկը, Ռոբերտ Քոչարյանի որոշումը և ընտրված թեկնածուների շուրջ ստեղծված քրեական վարույթների մանրամասները:

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.54 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․75 դրամ:  

Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է – Live News

Հայաստանի Հանրապետության անձնագիրն ազատ տեղաշարժի (առանց մուտքի արտոնագրի) իրավունքի համաշխարհային վարկանիշում, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ միասին զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 187 երկրների հետ, որից 64-ը կարող ենք այցելել առանց վիզայի:  Այդ մասին են վկայում Henley & Partners ընկերության հուլիսի 21-ին թարմացված տվյալները։ Ընկերությունը կազմում է իր Global … Read more

«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է նույն ճակատագրին – Live News

Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ «Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով։ Ճիշտ է, գործող կառավարիչները կխաղարկեն այս թեման, ճիգեր կգործադրեն, միգուցե, արանքում մարդկանց էլ զրկեն պաշտոններից, բայց, միևնույն է, դրանից թեմայի էությունը չի … Read more

Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ «Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության … Read more