Փաշինյանը հայտարարություն է տարածել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» վերաբերյալ: «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք ՀՀ վարչապետի կեցավայրում և արդեն մի քանի ժամ քննարկել և համաձայնեցրել ենք հետևյալ հայտարարության տեքստը՝ Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման: Մենք՝ ներքոստորագրյալներս, — հավատալով և հավատարիմ լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց … Read more

Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պшտանդներին․ Աբրահամյան

Ռեժիմն ինքն իր ընտրություն է առաջարկել հասարակությանը` ընտրելու տեսակ ու արժեհամակարգ, դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին: Եթե նույնիսկ … Read more

Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

Դելսի Ռոդրիգեսը՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի պետության ղեկավարի պարտականությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի կառավարման շարունակականությունն ու համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար»։ Երեկ Դելսի Ռոդրիգեսը ուղերձով դիմել էր բնակչությանը՝ հայտարարելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է երկրի միակ օրինական նախագահը։ … Read more

Վթարային ջրանջատում` Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 4-ին՝ ժամը 13:00-16:00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն 9 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է. ՊԵԿ նախագահի շնորհավորանքը

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ: «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ձեր կարևոր դերակատարումը պետական կառավարման համակարգում և մեր երկրի զարգացման գործընթացում։ Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է։ Ձեր ամենօրյա պատասխանատու գործունեության շնորհիվ ապահովվում են տնտեսական անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ … Read more