Դելսի Ռոդրիգեսը՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի պետության ղեկավարի պարտականությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի կառավարման շարունակականությունն ու համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար»։ Երեկ Դելսի Ռոդրիգեսը ուղերձով դիմել էր բնակչությանը՝ հայտարարելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է երկրի միակ օրինական նախագահը։ … Read more

Վթարային ջրանջատում` Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 4-ին՝ ժամը 13:00-16:00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն 9 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է. ՊԵԿ նախագահի շնորհավորանքը

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ: «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ձեր կարևոր դերակատարումը պետական կառավարման համակարգում և մեր երկրի զարգացման գործընթացում։ Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է։ Ձեր ամենօրյա պատասխանատու գործունեության շնորհիվ ապահովվում են տնտեսական անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ … Read more

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, որոնք, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, գերի են վերցվել և դուրս բերվել երկրից, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել … Read more

Թրամփը հրապարակել է Մադուրոյի լուսանկարը USS Iwo Jima նավի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը՝ USS Iwo Jima նավի վրա գտնվող ամերիկացի զինվորականների հետ։ «Նիկոլաս Մադուրոն USS Iwo Jima նավի վրա», – գրել է ԱՄՆ նախագահը։ Լուսանկարում Մադուրոն մոխրագույն մարզահագուստով և ականջակալներով է։ Նա ձեռքին պլաստիկե շիշ է պահում։ Նրա աչքերը ծածկված են սև … Read more

Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. ՆԳՆ ՓԾ

Հունվարի 3-ին, ժամը 14։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, մոտ 25 մ բարձրությունից թափվել են … Read more

Պայթյուններ Կարակասում և արտակարգ դրություն. Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում՝ համառոտ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի վրայով ինքնաթիռների թռիչքների մասին հաղորդագրություններից հետո: Երկրի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի կողմից ռազմական ագրեսիայի մասին և արտակարգ դրություն հայտարարել: Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Կարակասում առնվազն յոթ պայթյուն է տեղի ունեցել քաղաքի վրայով մի քանի ինքնաթիռների թռիչքից հետո: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի խոսքով՝ Վենեսուելայի մայրաքաղաքը հրթիռային … Read more

Աշոցք՝ -37 °C, Մասրիկ՝ -26 °C. հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ կազմում է. Շիրակում`20-50սմԳեղարքունիքում` 6-17սմ ( Սեմյոնովկա՝ 62 սմ)Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153սմԱրագածոտնի լեռնային շրջաններում` 40-70սմԿոտայքի լեռնային շրջաններում` 52-78սմԿոտայքի նախալեռներում` 30սմԼոռիում` 6-20սմՏավուշում` 9սմՎայոց ձորի լեռնային շրջաններում` 78սմՎայոց ձորի նախալեռնային շրջաններում` 14սմՍյունիքի հովտային շրջաններում` 0.3-4սմՍյունիքի նախալեռնային շրջաններում` 10-18սմԱրմավիրում` 4սմԱրարատում` 1-6 սմԵրևանում` 16-24 սմ: Հունվարի … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնության հասնել Իրանում «խաղաղ ցուցարարներին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրանում խաղաղ ցուցարարներին, եթե նրանք շարունակեն զոհվել։ «Եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչպես նրանց սովորությունն է, Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության», – գրել է Թրամփը Truth Social-ում։