Քաջարանց գյուղում այրվել է տնակ

Ապրիլի 1-ին, ժամը 21։29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարանց գյուղի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։17-ին, մարվել՝ ապրիլի 2-ին, ժամը 00։20-ին: Այրվել է տնակը՝ մոտ 80 քմ. տուժածներ չկան:

Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ

Ապրիլի 1-ին, ժամը 21։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան … Read more

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 7 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Հայաստանին սպառնում է նաև մեր երկրի տարածքի կամ նրա մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությամբ: Խնդիրն այն է, որ Իրանում կան երկու տասնյակից ավելի միջուկային օբյեկտներ, որոնց մի մասի հրթիռա- ռմբային հարվածների դեպքում օդ բարձրացած ծխի, փոշու ռադիոակտիվ ամպը կարող է հասնել նաև Հայաստան, մանավանդ, եթե հաշվի … Read more

Արտաքին ազդեցություն նկատվո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական կյանքում. զրույց Նատալյա Սինորյանի հետ

Մայրաքաղաքում գոյացած փոսերն այս շրջանում դժգոհություններ են առաջացնում վարորդների շրջանում: Ի՞նչ է նախատեսում իրականացնել Երևանի քաղաքապետարանը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալյա Սինորյանը: Նա խոսել է նաև մայրաքաղաքի այլ խնդիրների և ներքաղաքական զարգացումների մասին:

Ինչ է քննարկվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի ընկերներ, մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Շատ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են։ Այս առնչությամբ ինչի՞ վրա … Read more

Հոսանքանջատումներ են սպասվում Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Սիլիկյան թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 13 փողոցներ մասնակի, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղամաս 2, 3, 5, 6, 7, 8, 10 փողոցներ մասնակի, Երևանի Մալաթիա … Read more

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար. վարչապետ

Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։ «Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ խորն են և մեզ համար շատ կարևոր։ Ես կարծում եմ, որ դրանք դինամիկ զարգանում են մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների համատեքստում, այժմ, երբ վերջապես խաղաղություն է հաստատվել Հայաստանի … Read more

Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով. Վլադիմիր Պուտին

Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով»,- նշել է Պուտինը։ Նրա խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը … Read more

Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով. Վլադիմիր Պուտին

Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով»,- նշել է Պուտինը։ Նրա խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը … Read more

Բոլորն են հասկանում, որ պետք չէ կամուրջներ այրել Իրանի հետ. ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատողներ

Իրան-ԱՄն-Իսրայել պատերազմն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի, ինչպես նաև մեր երկրի համար: ԱՊՐԻ Արմենիան այսօր կազմակերպել է թեմատիկ մամուլի ասուլիս, որի ընթացքում գիտաշխատողները արել են տարբեր եզրակացություններ՝ պատասխանելով նաև լրագրողների հարցերին։ ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը նախ պատասխանել է հարցին, թե ինչպիսի՞ եզրակացություն կարող ենք անել Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին ամսից և ի՞նչ զարգացումներ ակնկալենք. … Read more