Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով. Վլադիմիր Պուտին

Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։

«Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով»,- նշել է Պուտինը։

Նրա խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է շուրջ 11 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ դոլար։

Պուտինը նաև անդրադարձել է Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ԵԱՏՄ շրջանակում։

«Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը վերջին տարիներին տասն անգամ աճել է»,- ասել է նա։

Leave a Comment