Կայացել է «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» ՆԳՆ տարեկան համաժողովը

«Համակարգի ուժը՝ վստահության մեջ»․ այս խորագիրն էր ընտրվել ՆԳ նախարարության ձեռքբերումների ու գրանցած արդյունքների, նոր ռազմավարական ուղղությունների շուրջ ապրիլի 10-ին կազմակերպված տարեկան համաժողովին։Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ը։ «Արդեն երկրորդ տարին է, ինչ Ներքին գործերի նախարարությունը կազմակերպում է տարեկան համաժողով՝ քննարկելու գրանցված հաջողությունները, համատեղ դիտարկելու առկա խնդիրներն ու նախանշելու դրանց լուծումները։ Ներկա էին ՆԳ նախարար … Read more

ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը

Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը. https://arlis.am/hy/acts/223680/latest Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն … Read more

Իշխանությունը տեսնո՞ւմ է քաղաքական ռիսկ ընդդիմության միավորումից. զրույց Արփինե Դավոյանի հետ

Քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում են իշխանության նպատակադրած սահմանադրական մեծամասնությունը, ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիաները, ինչպես նաև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային նախագծերի իրատեսականությունը։ Այս հարցերին է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Բացմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանակ մարզիկներ, մարզիչներ, այլ հյուրեր: Մրցաշարը Երևանում անցկացվում է երրորդ անգամ: Սամբոյի … Read more

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր Լոռիում են

Խաղաղությունը կախված է ժողովրդից, և ժողովուրդն այս ընտրություններով պետք է խաղաղությանը տեր կանգնելու իր կամքը ցույց տա. այս մասին ասել է վարչապետը՝ Տաշիրում քաղաքացու հետ զրույցում: Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նախընտրական հանդիպումներ են ունենում Լոռու մարզում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին Ադրբեջանում ընդունել է Հիքմեթ Հաջիևը

2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան, որին մասնակցում էին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը: «Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված … Read more

Անթույլատրելի է ողբերգական վթարն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան

Չնայած այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՆԳՆ-ն պատշաճ կերպով տարածել էր նախնական տեղեկատվություն՝ նշելով նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: «Ապատեղեկատվություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի … Read more

ՔԿ-ն հերքում է համացանցում շրջանառվող լուրերը՝ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորության հետ կապված

2026 թվականի ապրիլի 11-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է … Read more

Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ

«Ալ Հադաթ» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ։ «Անուղղակի բանակցություններ արդեն տեղի են ունեցել, այնուհետև ուղիղ բանակցություններ կանցկացվեն», – հաղորդել է սաուդական հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ անմիջական հանդիպումները կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ից հետո և տեղի կունենան երեք վայրում, բայց ոչ հյուրանոցներում։ Ամերիկյան … Read more

Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովում քննարկվել են ՀԸԳՀ-ի նորճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով: Անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզի կիրարկումն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մշտադիտարկման և հաղորդակցության նոր գործիքների ներդրման … Read more