Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովում քննարկվել են ՀԸԳՀ-ի նորճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով:

Անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզի կիրարկումն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մշտադիտարկման և հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտության հետ կապված հարցերին։

Նիստի արդյունքներով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ պատասխանատու գերատեսչություններին։

Leave a Comment