Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական

Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո. այս մասին գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ «ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն», – նշել է նա։

Ակնկալում ենք, որ հունվարի վերջին Բաքվում պահվող 15 գերիների դատավճիռը կհրապարակվի․ Սիրանուշ Սահակյան

Ակնկալում ենք, որ հունվարի վերջին Բաքվում պահվող 15 գերիների դատավճիռը կհրապարակվի․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ «Մեր հայրենակիցներին արգելում են փոխանցել Աստվածաշունչ, սա նշանակում է, որ կա նաև կրոնական խտրական վերաբերմունք։ Անձով պայմանավորված խտրական վերաբերմունք կա Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Բոլոր գերիները շաբաթը մեկ հնարավորություն են ունենում զանգել տուն, իսկ Ռուբեն … Read more

Անվերապահ հնազանդություն Վեհափառին հայտնելու փոխարեն նույնը սկսել է հայտնել երկրի գլխավոր հանցագործին․ Միքայել սրբազանը՝ Հովնան արքեպիսկոպոսին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը դեռ բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայտարարությունը, որով նա փորձել է բացատրել, թե ինչու է միացել տիրադավ եպիսկոպոսների խմբին և ինչու է Նիկոլ Փաշինյանին աջակցում Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում: Միքայել սրբազանը պատասխանել է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ … Read more

Նորից տնային կալանք․ Սամվել Կարապետյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվել

14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք․ հայտնել է գործարարի փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանը։ «Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ, Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-հայտնել է նա։ Նա նաև նշել է, որ 14 … Read more

Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ․ Sputnik Արմենիա

Գործարար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել ու նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ․ Sputnik Արմենիա-ին հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության փոխակերպումները Հարավային Կովկասում

Նոր աշխարհակարգի կոնսենսուսային ճարտարապետության դիմագիծն ու բնույթը Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ռազմաքաղաքական և ուժային հավասարակշռումների խախտված համակարգը մտնում է բացասական աստիճանակարգման (հիերարխիայի) փուլ, ինչը նշանակում է, որ ավելի քան 80 տարի գոյատևող միջազգային հարաբերությունների պոտսդամյան համակարգն ավարտվել է և պետությունները բախվում են նոր աշխարհակարգի ճարտարապետության օբյեկտիվ՝ պետական սուբյեկտայնության ու ֆունկցիոնալության պահպանման գլխավոր մարտահրավերին: … Read more

Անհամաչափ «օգուտներ»․ ի՞նչ կտա TRIPP-ը ՀՀ-ին և ԱՄՆ-ին․ Pravda.ru

Ներդրումային նախագծերի տեսքով ձևակերպված որոշումները հաճախ վերածվում են երկարաժամկետ արտաքին վերահսկողության գործիքների: «Թրամփի երթուղի» ծրագիրը պաշտոնապես ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, սակայն դրա պարամետրերը ցույց են տալիս օգուտների բաշխման այլ տրամաբանություն. գրում է Pravda.ru-ն։ Ինչպես նշվում է, ծրագրում հայկական կողմի համար օգուտների ցանկը սահմանափակ է: Նշված հիմնական կետերն են՝ «աշխատատեղերի ստեղծումը» և «նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը»՝ … Read more

ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղու ընթացիկ վիճակի զննում

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում․ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ … Read more

Եվրոպական զորքերը ժամանում են Գրենլանդիա

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից ժամեր անց եվրոպացի զինվորականները սկսել են ժամանել Գրենլանդիա․ գրում է Euronews-ը։ Սպիտակ տանը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հարցի շուրջ համաձայնության չգալուց հետո, Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան և Նորվեգիան հայտարարել են, որ զինվորականներ կուղարկեն Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ որպես հետախուզական առաքելության մաս։ «ՆԱՏՕ-ի զինվորների ներկայությունը, ինչպես սպասվում է, այսօրվանից … Read more

Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով զոհվել է 2 հայ

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով․ տեղեկացրել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Մեկ զոհը հաստատված էր, երկրորդն էլ է կարծես հաստատվել է։ Ավելի մեծ թվերի մասին լուրեր կան, բայց, հստակ որևէ տեղեկություն չունենք»,- ասել է Սինանյանը: Հիշեցնենք, որ ABC Media-ի իրանյան աղբյուրներն օրեր առաջ էին տեղեկացրել ցույցերի ժամանակ հայ … Read more