Փոխատեղում՝  ՀՀ ՆԳ նախարարությունում – ABCMEDIA

Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՆԳ նախարարության համակարգում նշանակումներ են կատարվել: ՆԳ նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից ու նշանակվել փրկարար ծառայության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։  

Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան»

Գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը՝ «Մեր ձևովը» քաղաքական ուժ է գրանցել։ Կուսակցությունը կկոչվի «Ուժեղ Հայաստան»․ տեղեկությունն ABC Media-ի հետ զրույցում հաստատեց շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի»,- ասաց Ղահրամանյանը։ Նրա խոսքով՝ այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական … Read more

Ինչ վերաբերում է պարգևավճարներին՝ այդ գումարն այդ մարդկանց աշխատավարձն է, էլի՛ են ստանալու․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավոր և պետական հատվածների աշխատավարձերի միջև, ապա կտեսնեք, որ մարդը կնախընտրի ավելի շուտ աշխատի մասնավոր հատվածում, քան պետական․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի հիմնական հատվածները՝ կետերով․         Վերջիվերջո, հենց այս Կառավարության անդամներն են ուսուցիչների աշխատավարձերը բարձրացրել ու բարձրացնում․ այսօր ուսուցիչներ ու … Read more

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի նման հարցերը դուրս են պետական վերահսկողությունից. Արթուր Ղամբարյան

ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում՝ կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս, նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական իրավունքը և Գերագույն դատարանի Milivojevich և Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը։ Այս … Read more

TRIPP-ն ակնհայտորեն միջոց էր ԱՄՆ-ին «հաղթանակ» բերելու խաղաղության հաստատման գործում. RFI

Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրավվել է Կովկասի խաղաղության գործընթացում՝ անտեսելով Ֆրանսիայի նախկին դերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական միջնորդի՝ մեկնարկելով «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) ծրագիրը. գրում է RFI-ը: Այն կշրջանցի Ռուսաստանն ու Իրանը, և արտացոլում է Դոնալդ Թրամփի ավելի լայն ուշադրությունը ռազմավարական ռեսուրսներին հասանելիություն ապահովելու գործում։ «Ամերիկյան ընկերությունը կիրականացնի շինարարությունը, մինչդեռ … Read more

Երկու քարի արանքում․ Հայաստանը հայտնվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև․ Special Eurasia

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Դրանք վտանգում են Հայաստանը դնել երկրորդական տնտեսական ճնշման տակ՝ էներգետիկայի և կապի առումով Իրանից նրա կառուցվածքային կախվածության պատճառով. նշվել է Special Eurasia-ի վերլուծությունում։ Իրանի ներքին անկարգությունները և տնտեսական անկայունությունը մեծացնում են Հայաստանի հարավային կենսական գծի խափանման հավանականությունը՝ տարածաշրջանային անապահովության … Read more

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan. com

Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա. գրել է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին։ Տեղի … Read more

Դամասկոսը հայտարարել է քրդերի հետ հրադադարի մասին

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաան հաստատել է քրդական ուժերի հետ կնքված նոր հրադադարի համաձայնագիրը, որը նախատեսում է հրադադար բոլոր ճակատներում․ հայտնում է Al Jazeera-ն։ Ըստ համաձայնագրի՝ քրդական կոալիցիայի՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) բոլոր ստորաբաժանումները կտեղափոխվեն Եփրատ գետի արևելյան ափ։ Փաստաթուղթը նաև հաստատում է Դեյր էր-Զոր նահանգում կիրակի կառավարական բանակի կողմից գրավված նավթի և գազի հանքավայրերի … Read more

Եվրոպական պետությունները համերաշխություն են հայտնել Դանիայի և Գրենլանդիայի հետ

Դանիան Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարությամբ պատասխանել են Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությանը։ Հայտարարության կողմերը լիակատար համերաշխություն են հայտնում Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով սկսելու երկխոսություն, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ «Որպես ՆԱՏՕ-ի անդամներ մենք հանձնառու ենք ամրապնդելու Արկտիկայի անվտանգությունը՝ որպես ընդհանուր տրանսատլանտյան … Read more

Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»-ի ինքնաթիռը թռիչք է կատարել Հայաստանի վրայով․ Sputnik Արմենիա

Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»-ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով. այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։ Օրերս Sputnik Արմենիա-ի լրագրողը «Flightradar24» հարթակում արձանագրել է  Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկը։ Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռնում։ Ընդ որում, Իլ-76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Sputnik Արմենիային «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ … Read more