Իրանը կջնջվի Երկրի երեսից, եթե փորձի իրականացնել իր սպառնալիքները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը News Nation-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր կյանքի դեմ ցանկացած մահափորձ կհանդիպի աննախադեպ ամերիկյան ռազմական արձագանքի։ Թրամփը շեշտել է, որ տվել է հստակ հրահանգներ. եթե Իրանը փորձի իրականացնել իր սպառնալիքները, երկիրը «կջնջվի Երկրի երեսից»։ Նա մանրամասնել է, որ ԱՄՆ պատասխանը չի սահմանափակվի առանձին թիրախների հարվածներով, այլ կընդգրկի ամբողջ Իրանը։ «Եթե … Read more

365 հաղթանակ 365 օրվա ընթացքում․ Սպիտակ տան հայտարարությունը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 365 օրվա ընթացքում տարած 365 հաղթանակների ցանկը։ «Մեկ տարի առաջ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը վերադարձավ պաշտոնին՝ բարգավաճումը վերականգնելու, սահմանը պաշտպանելու, ամերիկյան ուժը վերականգնելու և ամերիկյան ժողովրդին առաջին տեղում դնելու հզոր մանդատով։ Ընդամենը 365 օրվա ընթացքում նախագահ Թրամփն իսկապես փոխակերպող արդյունքներ է գրանցել՝ ժամանակակից պատմության մեջ նախագահական ժամկետի … Read more

Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու ՀՀ-Ադրբեջան սահման հատելը, առևտուր անելը․ Վահագն Խաչատուրյան

Տարիներ անց սովորական դառնալու այն փաստը, որ Հայաստանից կամ Ադրբեջանից մարդիկ կարող են հատել սահմանը, առևտուր անել և օգտվել այլ առավելություններից, որ կան այսօր․ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ «Հավատացնում եմ՝ սա սովորական չէ մեզ համար. մինչ այս համաձայնագրերի ստորագրումը մենք արթնանում էինք, … Read more

Խոսել, թե մի TRIPP-ով, կամ միայն TRIPP-ով կարող ենք դիմագրավել արտաքին սպառնալիքներին, անհավանական եմ համարում․ Խոսրով Հարությունյանը՝ ՀՀ արտաքին հետախուզության զեկույցի մասին

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է զեկույց 2026 թվականի ձեռքբերումների և անելիքների մասին։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին։ Փաստաթղթում տեղ են գտել նաև միջազգային տարբեր հակամարտություններ, սակայն, ինչպես 1992-1993 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանն է ասում, չկա վերլուծություն, թե ինչպես են դրանք առնչվում Հայաստանին։ Արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում անդրադարձել է մի … Read more

Կաթողիկոսը կրկին թեմի առաջնորդի է պաշտոնանկ արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է պաշտոնից․ հայտնում են Մայր Աթոռից։ «Նրա փոխարեն Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ է նշանակվել գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որ զբաղեցնում էր Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնը։ Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական … Read more

Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի ՀՀ-ին «վաստակել» 15 միլիոն եվրոյի տրանշի յուրաքանչյուր կոպեկը․ Լավրով

Մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ «Ես բազմիցս քննարկել եմ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հարաբերությունների փոխկապակացվածությունը։ Ես դա քննարկել եմ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Երևան կատարած այցի ժամանակ։ Սակայն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի … Read more

Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է, և մեր «Սրբազան պայքար»-ն էլ հենց այս մասին է` կառուցել Հոգևոր Հայաստանի տեսիլքը

Ինչպես բազմիցս անդրադարձել եմ, այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է, որից էլ բխում է ընդհանուր կյանքի ճգնաժամը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, ընտանեկան, հասարակական հարաբերություններ և այլն․ այս մասին իր ուղերձում գրել է Բագրատ սրբազանը։ Այն, ինչ «գեղեցիկ» փաթեթավորմամբ ներկայացվում է այսօր, ընդհանուր առմամբ ընդամենը պատրանքային կամ ձևապաշտության (imitation) դաշտից է` առանց որևէ իրական և … Read more

Մասյացոտնի թեմի քահանաները սպառնալիքների ու ճնշման են ենթարկվում․ հայտարարություն

Մասյացոտնի թեմը հրատապ հայտարարություն է տարածել․ «Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին … Read more

Որևէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու համար միասնական օր ունենանլու գաղափարին

Որևէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու համար միասնական օր ունենանլու գաղափարին․ այս մասին հայտարարել է ՀՅԴ-ն։ ««Հայաստան» խմբակցությունը, սակայն, համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետ պարզ պատճառով։ Օրն անմիջապես նախորդում է Հայոց բանակի կազմավորման օրվան, իսկ վերջին տարիներին այդ օրը պետական միջոցառումների բացակայության պայմաններում նման մոտեցումը … Read more

Հրապարակվել են Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ ՀՀ տնտեսության համար

«Մեր ձևով» շարժման համակարգող, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացրել է Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ ՀՀ տնտեսության և ուժեղ Հայաստան ունենալու համար։ 1․ Հայաստանում ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ։ 2․ Հայաստանում փոքր բիզնեսն ազատել  հարկերից, որպեսզի հնարավորություն ունենա զարգանալու 3․ Հայաստանում դեղերի գների նվազեցում 4․ Մթերման կայանների ստեղծում, որպեսզի գյուղացիները կարողանան մթերել և բերքը … Read more