Սամվել Կարապետյանից լավ բանակցող այս պահին ՀՀ-ում չկա․ Նարեկ Կարապետյանի ասուլիսը՝ կետերով

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է իրենց տեսակետը տնտեսական, աշխարհաքաղաքական և ներքաղաքական հարցերի շուրջ։ Նարեկ Կարապետյանի ասուլիսի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև․ Գիտեք՝ ո՞րն է Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը, Սամվել Կարապետյանն ինչ ասում է՝ անում է։ TRIPP-ը Հայաստանի համար և՛ հնարավորություն է, և՛ ռիսկ: Կարևոր է, որ մեր խաղաղությունն ունենա մեկից … Read more

Թրամփի նախագահության առաջին տարին՝ ըստ Foreign Affairs-ի

Աշխարհը, որը Թրամփը ստեղծում է, այն անարխիան չէ, որի մասին գրում են ժամանակակից ռեալիստները, որտեղ պետությունները պետք է խոհեմ ընտրություններ կատարեն այն մասին, թե երբ և որտեղ գործեն, ում հետ և ում դեմ դաշնակցեն, և ինչպես և որքանով իրենց կամքը պարտադրեն ուրիշներին. գրել է Foreign Affairs -ը:  Այդ աշխարհում կարգուկանոնը մնում է հնարավոր: Ի տարբերություն … Read more

Wizz Air-ը ե՞րբ կփոխհատուցի չեղյալ հայտարարված թռիչների համար

Տարեսկզբին եվրոպական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը չեղյալ էր հայտարարել Երևան-Պրահա և Պրահա-Երևան չվերթերը։ Ուղևորները, որոնք ֆինանսապես տուժել էին տեղի ունեցածի պատճառով, դիմել են ավիաընկերությանը, սակայն հստակ պատասխան չեն ստացել:  ABC Media-ի հետ զրույցում Wizz Air-ի աշխատակիցն ասել է, որ թռիչքները չեղյալ են հայտարարել եղանակային պայմանների պատճառով, իսկ փոխհատուցում լինելու է, ժամկետը կախված է ուղևորի բանկային … Read more

Պատերազմի հավանականությունը նվազել է, բայց «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը դարձել է խնդրահարույց․ հատվածներ՝ արտաքին հետախուզական ծառայության զեկույցից

Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է 2026 թվականին ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույցը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-ադրբեջանական, այդպես էլ տարածաշրջանում ստեղծված այլ հակամարտությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը։ Զեկույցում, սակայն, կան իրար հակասող մի շարք կետեր։ Մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին անդարդառնալիս նշված է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձաւթյան արդյունքներով 2026 թվականին ռազմական … Read more

Փաշինյանը, «փուչիկ խաղաղություն» բերելով, իշխանության մնալու հարցն է լուծում․ Արմեն Ռուստամյան

Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, երբ որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա, սա մենք պիտի հասկանանք, Հայաստանի ժողովուրդը այդտեղ չկա. Լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը, բնականաբար, իր խնդիրն է լուծում, իր իշխանություն պահպանելու հարցն է լուծում, … Read more

Մեր հաստատուն սերն ենք հայտնում Գարեգին Բ կաթողիկոսին․ Երուսաղեմի հայոց պատրիարք

Աղոթենք բոլորս, որ գալիքը չվարակվի անցյալի մեղքերով, անցյալի խարխափումներով, որ արմատախիլ լինեն բոլոր տեսակի չարիքների արմատները, որոնք թունավորում են մարդկանց հոգիներն ու միջազգային հարաբերությունները․ ասված է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Սուրբ Ծննդյան առթիվ հղած ուղերձում, որը հրապարակվել է այսօր։ «Մեր օրերում չարիքներն են ազգամիջյան ատելությունները, անարդարությունները, ազգայնական եսամոլությունը, ցեղապաշտական խտրականությունը, անսանձ սպառազինություններն ու … Read more

Թրամփը խուսափում է Դավոսում Զելենսկիի հետ հանդիպումից․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափում է Դավոսի ֆորումի շրջանակներում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից․ գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման մեջ նշում է, որ Սպիտակ տունը դեռևս չի պլանավորել երկկողմ հանդիպում ամերիկացի առաջնորդի և Զելենսկիի միջև։ «Ըստ հանրապետական ​​արտաքին քաղաքականության փորձագետի, որը ցանկացել է անանուն մնալ, Զելենսկին ցանկանում է անձնական հանդիպում, և այն անցկացնելու դժկամությունը … Read more

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են TRIPP-ին և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, իրադրությունը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվել է նաև TRIPP-ի նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Գազայում թուրք և կատարցի զինվորականներ չեն լինելու․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Գազայում թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի․ հաղորդում է Haaretz-ը։ «Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ», – նշեց նա։  

Հեղուկ գազը կներմուծվի Ադրբեջանով՝ որպես այլընտրանք․ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանում հեղուկ գազի պակասը պայմանավորված է Իրանի ներքաղաքական կյանքով և  Վերին Լարսի փակվելու հանգամանքով. ABC Media-ի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ «Հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում երկու ճանապարհով։ Քանի որ երկուսն էլ այս պահին փակ են, այլընտրանքային ճանապարհ ենք ընտրել։ Շուտով ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի Ադրբեջանով, որպեսզի չառաջանան խնդիրներ»,- … Read more