Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը սրտի բաց վիրահատության է ենթարկվում 

Այս պահին Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում սրտի բաց վիրահատության է ենթարկվում գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը. ABC Media-ին հայտնում են բժշկական կենտրոնից։ Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր Բաքվի բանտում։

Ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը․ Այն, ինչ անում ենք, շատ կարևոր է․ Թրամփի ելույթը՝ կետերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ստորագրել է «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի կանոնադրությունը՝ այն անվանելով «շատ հուզիչ օր, որին երկար ժամանակ էին պատրաստվում»։ Ներկայացնում ենք Թրամփի ելույթը՝ կետերով․ Այն, ինչ մենք անում ենք, շատ կարևոր է: Երբ այս խորհուրդը լիովին ձևավորվի, մենք կարող ենք անել գրեթե այն, ինչ ուզում ենք։ Մենք դա կանենք ՄԱԿ-ի հետ … Read more

Ձևավորել ենք Գրենլանդիայի և Արկտիկակայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեի հետ համաձայնության է եկել Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ։ Նա նաև չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը։ Անդրադառնալով ընթացող բանակցություններին՝ Թրամփը նշել է, որ «Ոսկե գմբեթ» նախագծի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են տեղի ունենում՝ այն մասով, որը վերաբերում է Գրենլանդիային։

Ախթալայում գործադուլ է. ABC Media-ին բանակցությունների մասին մանրամասներ են հայտնի

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները շարունակում են գործադուլը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Մի քանի օր է՝ նրանք հրաժարվում են հանք մտնել, ինչի պատճառով գործարանը աշխատում է մասնակի։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Ախթալա և Շամլուղ համայնքների հանքափորները հանդիպել են կոմբինատի տնօրինության հետ, բայց՝ անարդյունք։ «Ղեկավարությունն ասել է, որ աշխատավարձերը չեն կարող բարձրացնել, հանքափորներն էլ … Read more

Զելենսկին և Պուտինն այն փուլում են, որ կարող են համաձայնության գալ․ Թրամփի ելույթն ու հարցուպատասխանը՝ կետերով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի միջազգային ֆորումի շրջանակում և պատասխանել ներկաների հարցերին։ Հայտարարությունների առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Ես կարգավորեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը։ ՆԱՏՕ-ն շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ։ Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծի ՄԱԿ-ը, այլ ոչ թե Միացյալ Նահանգները։ Կողմերը բավականին մոտ են Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու շուրջ … Read more

Այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Ես մի օր զանգ եմ ստացել, և ինձ դրա մասին տեղեկացրել են, ես էլ շնորհակալությամբ ընդունել եմ․ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու մասին։ Փաշինյանի ելույթը՝ կետերով․ «Զայեդ» մրցանակի 3 մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսը՝ Ալիևը, 3-րդը ակտիվիստ է։ Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա ու զրո կոռուպցիա․ Փաշինյանը՝ … Read more

Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար․ Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության․ այս մասին գրել է Տեր Արտաշես Հակոբյանը։ «Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն … Read more

Լրագրողից՝ բարեփոխիչ, բարեփոխիչից՝ բռնապետ․ Նիկոլ Փաշինյանի կերպարի փոփոխությունը միջազգային ասպարեզում

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականին, միջազգային լրատվամիջոցներում դա լայնորեն ներկայացվում էր որպես հետխորհրդային տարածքում հազվագյուտ հաջողության պատմություն. լրագրողից՝ բարեփոխիչ, որն իշխանության էր եկել խաղաղ բողոքի ցույցերի միջոցով՝ խոստանալով թափանցիկություն, օրենքի գերակայություն և վճռական խզում օլիգարխիկ կառավարման հետ: Մի քանի տարի շարունակ արևմտյան դիտորդները Հայաստանի օրինակը ներկայացնում էին որպես փխրուն, բայց իսկական ժողովրդավարական փորձ: … Read more

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները համոզում են քահանային՝ միանալ Գևորգ սրբազանին. ահազանգ 

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Սարգսյանին և փորձել համոզել՝ միանալ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որ Հայրապետական տնօրինությամբ ազատվել է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից: ABC Media-ի հետ զրույցում Հովսեփ քահանա Սարգսյանը պատմեց, որ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 20-ին, եկեղեցում, բարեկամական զրույցի ձևաչափով: «Ինձ առաջարկություն է արվել միանալու Գևորգ Սրբազանին, … Read more

Այո, պարտքն աճում է և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, բայց այն սպասարկելու հնարավորություններն այսօր մեծացել են․ ՀՀ ֆինանսների նախարար

Այո, պարտքն աճում է, և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, պետություններ էլ կան, որ տրիլիոններով պարտք ունեն, հիմա ինչի՞ ենք այդ միլիարդից խոսում, դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով աճող պարտքի վերաբերյալ լրագրողի հարցին։ «Ես կարող եմ ասել, որ այսօր մեր … Read more