Կարգալույծ է արվել Գևորգ սրբազան Սարոյանը

Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական … Read more

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու տարածքային հարցը․ այս մասին Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Նրա խոսքով՝ Զելենսկին նաև պատրաստ է քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ին առնչվող հարցերը։ «Նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել այս հարցերը՝ դրանք լուծելու համար», – ընդգծել … Read more

«Մտածել են՝ իրենց տանում են սպանելու». Արցախից վերջին հայերի հեռանալու մանրամասները․ «Ազատություն»

Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին … Read more

ԵՄ-ը և Հնդկաստանը անվտանգության և պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել

Եվրոպական Միությունը (ԵՄ) և Հնդկաստանը անվտանգության և պաշտպանության գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին նշվել է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում: Ինչպես ընդգծվել է, սա երկու կողմերի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում առաջին համաձայնագիրն է։ Այն կամրապնդի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծովային անվտանգությունը, պաշտպանական արդյունաբերությունը և տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը և հիբրիդային սպառնալիքները, տիեզերքը և ահաբեկչության դեմ պայքարը։ … Read more

Եթե դուստրս կամ քույրս բանակում ծառայելու ցանկություն հայտնեն, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքել է տեղեկությունները, թե Զինված ուժերում գնդերեցներին ճնշում են և ստիպում միանալ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարին։  «Իհարկե, նման բան չկա, եթե լիներ, դուք հիմա չէիք ասի, որ տեղեկություններ կան»,-ասել է նա։ Լրագրողների հարցին՝ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե կանայք պետք է համալրեն Հայոց բանակի շարքերը, արդյոք փոխնախարարի կին հարազատները պատրաստվո՞ւմ են համալրել … Read more

Թրամփին կներկայացվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների նոր տարբերակներ. Axios

Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաներն այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնեն նոր առաջարկներ՝ Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ։ Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը մոտ էր այս ամսվա սկզբին Իրանի տարածքում հարվածներ հասցնելուն՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի։ «Փոխարենը՝ նա հետաձգեց որոշումը՝ միաժամանակ տարածաշրջանում ռազմական ուժեր տեղակայելով»,- բացատրում է լրատվամիջոցը։ «Սպիտակ տան պաշտոնյաները նշում … Read more

ԵԽԽՎ Վեհաժողովը կոչ է անում բարելավել ՀՀ-ում քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները

ԵԽԽՎ Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ: Այս մասին նշվել է վեհաժողովում ընդունված զեկույցում։ Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար: Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր երեք … Read more

ԵԽԽՎ-ն կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը։ Հայաստանին վերաբերող հատվածում Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությանն ընդառաջ՝ ապահովելու մասնակիցների միջև անձնական հարձակումներից զերծ քարոզարշավ։ Ի թիվս այլնի, վեհաժողովը «խոր մտահոգություն է հայտնել եկեղեցու մի քանի հոգևորականի կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների … Read more

Օրվա Լուրեր. Ավելի քան 30.000 զոհ՝ Իրանում. Կրեմլից զսպվածության կոչ է հնչում • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

ԿԳՄՍՆ-ն պատասխանել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախկին նախագահի մեղադրանքներին

«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի հրաժարականի հարցը ԿԳՄՍ նախարարության իրավասություններից դուրս է։ Ֆեդերացիան գործում է իր կանոնադրությամբ, իսկ նախարարությունը չի միջամտում մարզական ֆեդերացիաների նախագահների ընտրության կամ հրաժարականի գործընթացներին․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։ Նշվել է, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականի վերաբերյալ նախարարությանը պաշտոնապես չի տեղեկացվել, թեմայի շուրջ քննարկում չի եղել։ … Read more