Եթե դուստրս կամ քույրս բանակում ծառայելու ցանկություն հայտնեն, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքել է տեղեկությունները, թե Զինված ուժերում գնդերեցներին ճնշում են և ստիպում միանալ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարին։

 «Իհարկե, նման բան չկա, եթե լիներ, դուք հիմա չէիք ասի, որ տեղեկություններ կան»,-ասել է նա։

Լրագրողների հարցին՝ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե կանայք պետք է համալրեն Հայոց բանակի շարքերը, արդյոք փոխնախարարի կին հարազատները պատրաստվո՞ւմ են համալրել բանակը։

«Դուք ուշադիր չեք կարդում օրենքը։ Օրենքի նախագիծը կամավոր-պարտադիր է, որի շուրջ քննարկումներ են ծավալվել։ Այսինքն՝ եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնեն, ես միանշանակ կողջունեմ»,- ասել է նա։

Ճշտող հարցին՝ արդյոք նման ցանկություն հայտնե՞լ են, Սարգսյանն արձագանքել է. «Եթե հայտած լինեին, կասեի, որ իմ քույրը կամ դուստրը ծառայում են»։

 

Leave a Comment