Չինաստանն առաջին անգամ հաջողությամբ արձակել է վերադարձող հրթիռ

Չինական մասնավոր LandSpace տիեզերական ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Zhuque-3 (ZQ-3, «Չժուցյուե-3») կոմերցիոն հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Zhuque-3-ը Չինաստանում առաջին կրող հրթիռն է, որը հաջողությամբ արձակվելուց հետո նաև վայրէջք է կատարել ցամաքում։ Այն արձակվել է ժամը 07:35-ին Պեկինի ժամանակով՝ երկրի հյուսիսում գտնվող Ցզյուցուան տիեզերակայանի Դունֆեն հարթակից։

Հրթիռի առաջին աստիճանը նախատեսված ժամանակացույցի համաձայն վայրէջք է կատարել հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Մինցին շրջանի հատուկ հարթակում։ Սա համարվում է Չինաստանի համար բազմակի օգտագործման հրթիռների տեխնոլոգիայի զարգացման կարևոր առաջընթաց։

Zhuque-3-ի երկրորդ աստիճանը ուղեծիր է դուրս բերել «Հունհու-3» արբանյակը։

 

Leave a Comment