Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով հանձնվեցին Հայաստանին

Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնի:

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների հարցը, բայց չի քննարկել 25% մաքսատուրքի հարցը

«Իրանում տեղի ունեցող կամ Իրանի շուրջ գործընթացները որեւէ կերպ չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում։ Մեկ բառ անգամ այդ մասին չի ասվել»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է,  որ Իրանի հետ առեւտուր իրականացնող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների … Read more

«Դիմադրելով ոչնչացմանը». «National Catholic Register»-ն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ Հռոմի պապին ուղղված նամակին

«National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածի որոշ հատվածներ ներկայացնում եմ թարգմանաբար։ «Դիմադրելով ոչնչացմանը. քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապ Լեո XIV-ին փրկել հայ գերիներին» վերնագրով հոդվածում նշված է․ «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են … Read more