Տոմսկի համալսարանը պատրաստակամություն է հայտնել ավելի պատասխանատու լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ՝ ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոքի

Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝ Տոմսկի համալսարանի պարբերականներում ադրբեջանցի հեղինակների կողմից հակահայկական և հակագիտական հոդվածներ հրապարակվելու վերաբերյալ, ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։ Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ … Read more

«Մինչ միջազգային կառույցները բավարարվում են միայն հայտարարություններով, Բաքուն էլ ավելի սանձարձակ է դառնում». «Գեղարդ» հիմնադրամ

ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ լրատվական կայք համարվող «AbzasMedia»-ի լրագրողների ու աշխատակազմի նկատմամբ հունիսի 20-ին կայացված դատավճիռներին։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն «AbzasMedia»-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըին, ինչպես նաև՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադային դատապարտել է 9 տարվա ազատազրկման։ Լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան դատապարտվել … Read more

Առկա փաստերի ֆոնին զինված ուժերի մասնագիտական ո՞ր տոնն են նշում Ադրբեջանում՝ մարդկանց խոշտանգումների՞, թե՞ անմարդկային վերաբերմունքի. «Գեղարդ» հիմնադրամ

Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները» Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։ … Read more

«Գեղարդ»-ը դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների միակողմանի հայտարարություններն ու ընդունված հռչակագրի՝ Հայաստանին առնչվող հիմնազուրկ դրույթները

Հայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում Հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել միջազգային ամենամեծ ու ազդեցիկ մուսուլմանական կազմակերպության՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Վերջինս վերահաստատում է երկրների հավատարմությունը կազմակերպության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներն, ինչպես նաև՝ ԻՀԿ գագաթնաժողովի ու … Read more

Հակահայկական հրապարակումներ ռուսական գիտական ամսագրում․ «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահություն, Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի (ԲԱԿ) պատմության փորձագիտական խորհուրդ, “Web of Science” վարչակազմ՝ «Вопросы истории» ամսագրի կողմից ակադեմիական և գիտաէթիկական չափորոշիչների խախտումների կապակցությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր հրատարակվող և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ամենահեղինակավոր հրատարակությունների շարքում ընդգրկված «Вопросы истории» ամսագիրը պատմական գիտության ոլորտի ամենահին ակադեմիական ամսագիրն է։ Այն ինդեքսավորված … Read more

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը. «Գեղարդ» հիմնադրամ

Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն։

Թուրքական ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար «Գեղարդ» հիմնադրամը դիմել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոքով է դիմել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին՝ «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN 2148-2292) ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար։ Միջազգային գիտատեղեկատվական մի շարք շտեմարաններում՝ Current Index to Journals in Education (CIJE)-WorldCat, SCİENCE İNDEX RU, ERIH PLUS, The Open Ukrainian Citation Index (OUCI), Index Copernicus, EuroPub, Scientific Indexing Service, HINARI (United Nation’s Database, Korea … Read more

Ադրբեջանում միջազգային կառույցների փակման իրական պատճառները

«Գեղարդ» հիմնադրամ. 2020 թվականի պատերազմից և, հատկապես, 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը սկսեց աշխարհին ներկայանալ հաղթողի դիրքերից՝ իրեն իրավունք վերապահելով նույնիսկ հակամարտությունների լուծման «դասեր տալ»։ Իլհամ Ալիևի վարչակազմը շուտով ձեռնամուխ եղավ Ադրբեջանում գործող միջազգային կառույցների գրասենյակների փակմանը՝ հիմնավորելով «երկիրն արտաքին վտանգներից պաշտպանելու» անհրաժեշտությամբ։ Մարդու իրավունքների ոտնահարմամբ և լրատվամիջոցների հանդեպ բռնաճնշումներով հայտնի ադրբեջանական իշխանությունների … Read more

Անչափահասների սեռական շահագործումը քողարկված խնդիր Ադրբեջանում. «Գեղարդ»

«Գեղարդ» հիմնադրամ. Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը հասարակական լուրջ խնդիր է Ադրբեջանում։ Այս երևույթի վերաբերյալ հստակ տվյալներ գտնելը բավականին դժվար է, քանի որ պաշտոնական վիճակագրությունը հաճախ կա՛մ հասանելի չէ, կա՛մ ամբողջական չէ: Այնուամենայնիվ՝ բացի ադրբեջանցի իրավապաշտպաններից ու ակտիվիստներից՝ խնդրի առկայության մասին բարձրաձայնել և զեկույցներով հանդես են եկել նաև միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան խմբերը։ Վերջերս ադրբեջանցի ֆեմինիստ … Read more

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել ՌԴ Տոմսկի պետական համալսարանին՝ ամսագրերում հակահայկական հրապարակումների համար

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։ Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլև՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ … Read more