Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

Դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Գայ Ռայդերի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության շրջանակը։ Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների շուրջ։ Կարևորվել է ՄԱԿ կառույցների … Read more