Հայկական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները

Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում մի խումբ հայտնի ՀԿ-ականներ մեկնել են Ադրբեջան։ Բաքվի լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ մեկնողների թվում է հայտնի ՀԿ-ական գործիչ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը և այլք։

ԹՐԻՓՓ-ում կարող էինք բարձր տոկոսի հավակնել, եթե ինչ-որ աշխատանքներ կատարված լինեին․ Բորիս Նավասարդյան. «Ա1+»

«Բոլոր նորությունները, նախաձեռնությունները հետևանքն են այն բանի, որ Հայաստանը պարտվել է 44 օրյա պատերազմում և գտնվում է բավականին խոցելի վիճակում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի շրջանակներում անցած շաբաթ ԱՄՆ-ում ստորագրված հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անցած շաբաթ Վաշինգտոնում ստորագրել էին ԹՐԻՓՓ-ի զարգացման հայ-ամերիկյան … Read more