Հայկական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները
Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում մի խումբ հայտնի ՀԿ-ականներ մեկնել են Ադրբեջան։ Բաքվի լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ մեկնողների թվում է հայտնի ՀԿ-ական գործիչ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը և այլք։