1994-2017թթ․ համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները չներվեցին մեր ժողովրդին

2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը: Առայժմ: Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին: 1994- 2017թթ-ի համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները՝ չներվեցին մեր ժողովրդին, և 2018 թ-ից մեր երկրի վրա փաթաթվեց պարտությունների, նսեմացման, վախի և կախվածության շղթաները:  10 տարի առաջ, այս չորս օրերին (ապրիլի 2-ից 5-ը), հայկական … Read more

Սպասում են դիվանագիտական ակտիվ ​​​​գործունեություններ, իսկ Թրամփի քաղաքական գիծն արդեն հստակ է

Նախագահ Թրամփը ներկայացրեց Իրանի հետ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ նշելով, որ բանակցությունները վարվում են այդ փաստաթղթի նախագծի հիման վրա։ Իրազեկ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ այն պատրաստվել է դեռևս 2025 թ.մայիսին, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում (12-օրյա պատերազմից առաջ): Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ եթե սա հին պլանի վերագործարկումն է, ապա դա կարող է … Read more

Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է խաթարել ԱՄՆ գերիշխանությունը

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները: Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ … Read more

Գերտերությունները դիվանագիտական խաղատախտակին աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը

Ուշագրավ էր ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի գրառումը՝ Ֆլորիդայում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին: Նախ, որ այն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և երկրորդ՝ հենց ձևակերպումն արդեն տարողունակ ու ինտրիգային է. «…քննարկել են տարբեր թեմաներ»: Դժվար թե, ՌԴ պատվիրակությունն ԱՄՆ գնար առանց քննարկվող հարցերի շուրջ նախնական համաձայնությունների: Ուշագրավ է նաև ամերիկյան պատվիրակությունը, որը նման է … Read more

Իրանն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար

Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է: Պարզ է, որ նա չի փորձելու անվերապահ հաղթանակի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Բայց փոխարենն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար: Որպեսզի ինչ-որ պահից սկսված ոչ ոք չցանկանա այն շարունակել։ Այդ իսկ նպատակով, իրանական կողմի թիրախավորման … Read more

Ընտրության նախաշեմին ու դրանից հետո անհրաժեշտ է լայն համախմբում և փողոցային պայքար․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Հարգելի ընդդիմադիր հանրություն, Վստահ եմ, որ գրեթե բոլորիդ ցանկությունը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից: Բայց հասկանալ է պետք, որ միայն այդ ցանկությունը բավարար չէ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար: Այլապես՝ ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա: Այդ … Read more

Պատերազմը շուտով կարող է վերածվել «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան

Մինչև վերջերս եվրոպական մայրաքաղաքները հստակ հայտարարում էին, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ Անցել է չորս օր, և որոշների մոտ դիրքորոշումներն արդեն փոխվել։ Նրանք աստիճանաբար ներքաշվում է Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով։ Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների է ուղարկում ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և մեկ … Read more

Fox News հեռուստաընկերության եթերում, պաշտոնաթող գեներալ Ջեկ Քինը ասել է, որ ևս երեք երկրներ պատրաստվում են հարվածներ հասցնել Իրանին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում, պաշտոնաթող գեներալ Ջեկ Քինը ասել է, որ ևս երեք երկրներ պատրաստվում են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ըստ գեներալի՝ ԱՄՆ կենտրանական հրամանատարությունը (Centcom), ադմիրալ Քուպերի գլխավորությամբ, արդեն համակարգում է այդ երկրների հետ գործողությունները»

Կրկին համոզվում ես, որ հայոց պետականության գոյության ապագան իշխանափոխության մեջ է

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Փետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը: Նախատեսվում է ԱՄՆ – Իրան բանակցությունների հերթական փուլը, որում Վաշինգտոնը պահանջում է ուրանի զրոյական հարստացում և հրթիռային ծրագրի սահմանափակում, իսկ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների լիակատար վերացում՝ նախքան որևէ զիջում անելը: Փետրվարի … Read more

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times» -ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ը էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազանների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին): Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազանների անձնակազմի որոշ մասը: Հարկ է նշել, որ Իրանը պաշտոնական նամակով, երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին: Դա ապագա հնարավոր հակամարտությանը միջազգայնորեն իրավական հիմքեր տալու փորձ էր: Տրամաբանությունն այն է, որ նախ, հնարավոր հարվածի դեպքում,